ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ինչու՞ է Նիկոլը դեմ Հայ Առաքելական Եկեղեցուն, Հայոց պատմությանը, հայկական մշակույթին

Ինչու՞ է Նիկոլը դեմ Հայ Առաքելական Եկեղեցուն, Հայոց պատմությանը, հայկական մշակույթին
03.09.2025 | 11:14

Այս հարցին պատասխանելու համար, նախ պետք է հասկանալ, թե հակառակորդի վրա ազդելու ինչ մեթոդներ են կիռարվում։

Միջազգային հարաբերություններում գոյություն ունի ուժի երեք մակարդակ՝

կոշտ ուժ՝ կոշտ միջոցառումների (ռազմական և տնտեսական) շարք է, որն օգտագործվում է այլ երկրի վրա ազդելու և նրա վարքագիծը փոխելու համար։ Հակառակորդի այս ձևը հաճախ ագրեսիվ և հարկադրական ու արդյունավետ է, հատկապես երբ ախոյան երկիրը ավելի թույլ է ռազմական կամ տնտեսական ուժի առումով:

Փափուկ ուժ՝ նպատակն է ներսից քանդել հակառակորդին առանց ռազմական ուժ կիռարելու: Այս տեսակի ուժի կիռարումով փոխում են հակառակորդի նպատակները, ծրագրերը, միասնականությունը: Այս ուժի կիռարման մեջ լրատվամիջոցները ազդեցության լծակ են հանդիսանում, որոնք ուղղորդված լրատվությանմբ հասարակության զգացումնքների, մշակույթի, հոգեկան աշխարհի, անվտանգության, միասնության վրա ազդում են։

Խելացի ուժ՝ կոշտ ուժի և փափուկ ուժի համակցված և համադրված օգտագործումն է:

Նեոլիբեռալիզմը խոր ճգնաժամ է ապրում, ինչն ակնհայտ երևում է Ալյասկայում ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումից և Չինաստանում Շանհայի գագաթնաժողովից հետո։ Այսպիսի իրավիճակում երկրների խելացի ուժերի համադրումը և նրանց ճիշտ կիրառումը համաշխարհային տուրբուլենտ այսօրվա վիճակից դուրս գալու միակ երաշխիքն է։

Յուրաքանչյուր ազգ և երկիր ունի փափուկ ուժի ռեսուրս, որը բացահայտման, ամրապնդման և կազմակերպվելու դեպքում, կարող է վերածվել թշնամու հարձակումներին դիմակայելու հնարավորության: Սա կարող է գործել նաև Հայաստանի համար։

Հայ ժողովրդի փափուկ ուժը եղել և մնում են՝ «Հայաստանյաց Առաքելական Ս․ Եկեղեցին», «Հայկական մշակույթը», «Հայկական սփյուռքը», որոնք ձևավորում են Հայի ինքնությունը։ Փաստորեն այս բոլորը ներկայումս Հայ ժողովրդի թշնամու կողմից թիրախավորված են, և մինչև նրանք չոչնչացնեն հասարակության այս կապիտալը՝ չեն կարող հաղթել Հային ու Հայաստանին:

ՈՒստի սա է պատճառը, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայկական փափուկ ուժի դեմ համակարգված հարձակումները շատացել են, մանավանդ այսօրվա իշխանությունների օրոք:

նիկոլը հայկական փափուկ ուժին հարվածելու համար օգտագործում է քաղաքագիտության մեջ հայտնի՝ «Կարմիր սաղմոնի մեթոդը»։ Դա հնարք է, որը քննարկում է առաջացնում հասարակության տարբեր շերտերում, նպատակ ունենալով նրան շեղել հիմնական խնդրից, ապա եզրակացություն է անում այդ երկրորդական և անհիմն նախադրյալներից կամ ձևացնում է, թե եզրակացություն է անում։

Այսինքն նա շեղում է հասարակությանը հիմնական թիրախավորվող թեմայից, մեկ այլ նյութ արծարծելով։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ